Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հերթական անգամ հրապարակում է կատարել, որում գրել է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:
Վարչապետի կարծիքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետեւ կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ եւ հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են:
ArmLur.am-ը ուսումնասիրել է վարչապետի հրապարակման մեկնաբանությունները և նկատել, որ քաղաքացիները բացահայտ կերպով ցույց են տալիս իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը։
Ներկայացնում ենք վարչապետի ֆեյսբուքյան հրապարակման մի քանի մեկնաբանություններ։