
Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշելով, որ հունվարի 23-ին նրանց մասնակցությամբ տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը։
Նույն օրը պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։