Մինչ իշխանական վերին օղակներում վարչապետի թեկնածու են որոնում, մեր հայրենակիցներն առանձնապես ոգևորված չեն շրջանառվող անուններով:
Armlur.am-ի հարցախույզի ընթացքում պարզ դարձավ, որ մեր համաքաղաքացիները նոր վարչապետի հետ կապված հիմնականում նախընտրած թեկնածու չունեն: Նրանց մեծ մասն անուններ չէր տալիս, մյուսներն էլ ավելի շատ խոսում էին այն արժանիքների մասին, որոնցով պետք է օժտված լինի ապագա վարչապետը: