ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կնոջը «դավաճան», «հողատու» բղավելու գործով կնոջ են կանչել Քննչական կոմիտե հարցաքննության. ո՞վ է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամներին Քննչական կոմիտե հրավիրելու գործընթացը շարունակվում է։

Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» անվանելու քրեական գործով Քննչական կոմիտե են հրավիրել «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամ Հերմինե Մկրտչյանին ու հարցաքննել: Վերջինս հարցաքննության ժամանակ նշել է, որ այս քայլով Կոմիտեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը եւ ոտնահարում իր՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը: Հերմինե Մկրտչյանը վերոնշյալ օրը եւս եղել է Ծիծեռնակաբերդում:

Իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջը Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին:

Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։

Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

ArmLur.am-ը դատական նիստից հետո հարց ուղղեց Աննա Հակոբյանին «հողատու», «դավաճան» անվանելու գործով դատախազին, թե ինչու միայն թիրախավորեցին 67-ամյա պապիկին և ինչու ի վերջո վարչապետի կնոջը չեն հարցաքննել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս