ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չգիտի՝ ինչու եւ ինչպես է տեղի ունեցել Ցեղասպանությունը. ովքեր էին նրա լուռ ունկնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածի տակ դնել Հայող Ցեղասպանության իրողությունը։

Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։

Նիկոլ Փաշինյանի՝ Ցյուրիխում կազմակերպած սակավամարդ այդ հավաքին ներկա էին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոմաջյանը և շվեյցարահայ գործարարներ, բարերարներ, որոնք լուռումունջ լսում էին Փաշինյանի՝ Ցեղասպանությունը կասկածի դնող հայտարարությունները և որևէ կերպ չէին արձագանքում նրան։

Նիկոլ Փաշինյանի այս անտրամաբանական հայտարարությունները քննարկվում և խիստ քննադատվում են թե՛ քաղաքացիների, թե ընդդիմադիր գործիչների և պատմաբանների կողմից։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դավաճանություն է որակել Փաշինյանի այս հայտարարությունները։

«Փաշինյանի հայտարարությունները թուրքական սցենարի չարանենգ շարունակությունն են, դրանք կասկածի տակ են դնում տեղի ունեցած իրադարձությունները՝ պառակտում առաջացնելով հայության շրջանում Հայաստանի ներսում և դրսում», – հայտարարել է ԱԳՆ նախկին ղեկավարը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ կարծում է, որ Փաշինյանի այս հայտարարություններն ունեն բացառապես իշխանությունը պահպանելու նպատակ։

Նրա խոսքով՝ դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության և ազգային ինքնության հաշվին։

Հայ Հեղափոխական Դաշնակությունը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություներին, արձանագել է․

«Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում»։

Երեկվանից արդեն Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները ամեն գնով արդարացնելու ջանքեր են գործադրում ՔՊ-ական պատգամավորները, որոնք հերթ չտալով փորձում են իբրև պարզաբանել և բացատրել այդ հայտարարությունների նպատակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս