Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր:
1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը:
Սիրելի պատանիներ, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ սույն թվականի փետրվարի 4-ին, ժամը 15։00 Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա օրվան նվիրված հանդիպում-քննարկում, որին Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը կխոսի ջրաճահճային խոնավ տարածքների կարևորության մասին՝ ներկայացնելով, թե ինչ է նշանակում խոնավ տարածք և ինչով են դրանք կարևոր և գրավիչ մեր և միջազգային հանրության համար, ինչպես նաև կներկայացնի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանց պահպանության համար»,-ասված է հաղորդագրության մեջ: