Armenian text to speach

«Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանին կյանքից զրկելու գործով Մոսկվայում հայեր են բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է RT-ն։ Բերման ենթարկվածներն են 44-ամյա Արման Պ․-ն և 61-ամյա Հրաչյա Պ․- ն։

Երկու կասկածյալները երկար տարիներ զբաղվել են մարզական-պարահանդեսային պարերով Հայաստանում եւ Ռուսաստանում։

Հիշեցնենք՝ Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող էլիտար բնակելի համալիրում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն էր որոտացել։ Արդյունքում վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար եւ «Արբատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը։ Ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում։




Լրահոս