
Միներալնիե Վոդիից Դուբայ թռչող ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան՝ ինքնաթիռի համակարգերից մեկի վրա ցուցիչի գործարկման խնդրի պատճառով։
«Թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով A46087 Միներալնիե Վոդի-Դուբայ չվերթի օդանավի հրամանատարը 2025 թվականի փետրվարի 23-ին որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ օդանավի համակարգերից մեկի աշխատանքի ցուցիչի ակտիվացման պատճառով»,- ասվում է Azimuth Airlines ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Մոսկվայի ժամանակով 6։11-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում։ Չվերթի ուղեւորները Դուբայ կտեղափոխվեն Azimuth Airlines-ի պահեստային ինքնաթիռով։