Համաշխարհային բանկի նախագահը նախազգուշացրել է՝ զարգացող երկրներից միգրացիայի նոր, մեծ հոսք է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձր կենսամակարդակ ունեցող երկրները ստիպված կլինեն պատրաստվել առաջիկա տարիներին զարգացող երկրներից միգրանտների զանգվածային հոսքի, եթե այդ երկրներում տնտեսության էական աճ չլինի և անհրաժեշտ թվով նոր աշխատատեղեր չստեղծվեն,  հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան՝ G20-ի երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Առաջիկա 10-15 տարիներին զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն մոտ 1,2 միլիարդ երիտասարդներ, սակայն նշված ժամանակահատվածում այդ երկրները կստեղծեն ընդամենը 420 միլիոն աշխատատեղ։ Հարյուր միլիոնավոր երիտասարդներ չեն գտնի աշխատանք, իսկ դա կնպաստի անկայունության մեծացմանը, հանցավորության և զանգվածային միգրացիայի աճին»,- ասել է ՀԲ նախագահը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ են միջազգային ջանքեր՝ զարգացող երկրների տնտեսական աճն արագացնելու համար, ինչ էլ իր հերթին թույլ կտա լուծել դեպի զարգացած ու հարուստ երկրներ անօրինական միգրացիան կանխելու խնդիրը։




Լրահոս