ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցը շարունակում է մնալ երկկողմ օրակարգում. դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցը շարունակում է մնալ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում։

Այս մասին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է 24News-ին տված հարցազրույցում։

«Մի բան կարող եմ ասել, որ ռազմատեխնիկական համագործակցության թեման կա, դա մեր հարաբերությունների օրակարգում է: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, բայց մենք այս ոլորտում կուտակել ենք շատ մեծ ծավալ: Ռուսական կողմում կա քաղաքական կամք՝ պահպանելու այն, ինչ ունենք։ Հարցերը քննարկվում են, որոշները որոշվում են, որոշները քննարկման փուլում են։ Բայց կամք կա խնդիրները լուծելու»,- նշել է Կոպիրկինը։

ՌԴ դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների ներկայությունն է ապահովում Հանրապետության անվտանգությունը, այլ ոչ թե արևմտյան ուժերի խոստումները։

«Որքան ինձ հայտնի է, անվտանգության ոչ մի [արևմտյան] երաշխիք, որը համադրելի կլիներ ռուս-հայկական հարաբերությունների հետ, ոչ ոք Հայաստանին չի տվել։ Համենայնդեպս, որևէ փաստաթուղթ, հայտարարություն չեմ տեսել։ Անվտանգության ոլորտում մեր համագործակցության հիմնական բաղադրիչները, ռազմաքաղաքական դաշինքը պահպանվում են։ Ռուսական բազան շարունակում է մնալ այստեղ, մեր սահմանապահների ներկայությունը սկզբունքային առումով չի փոխվել, և դա բավականին դրական է գնահատում Հայաստանի ղեկավարությունը»,-նշել է նա։




Լրահոս