Armenian text to speach

Բեռլինի կենտրոնում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բեռլինի կենտրոնական թաղամասերից մեկում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, 16 մարդ վիրավորվել է։ Ինչպես տղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։

«Այրվում է հինգ հարկանի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող բնակարանը Կրոյցբերգի թաղամասում, ընդհանուր առմամբ 16 մարդ վիրավորվել է, մեկ հոգի ծանր վնասվածքներ է ստացել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է շտապել 70 հրշեջ, նրանք մարել են կրակը և օգնել տան բնակիչներին տարհանել։ Տուժածներից չորսը տեղափոխվել են հիվանդանոց։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։




Լրահոս