Armenian text to speach

Որքան արժե Շենգավիթ վարչական շրջանում հունիսի 1-ի միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ սկսել է պայմանագրեր կնքել։

Երևանի քաղաքապետարանը Ստեփան Կույումջյան Միհրանի ԱՁ-ի հետ կնքել է պայամանագիր, որի համաձայն՝ անհրաժեշտ է Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթի զբոսայգում կազմակերպել տոնական միջոցառում, առնվազն 2-2,5 ժամ տևողությամբ, որի համար անհրաժեշտ է ապահովել հնչյունային տեխնիկա 7-8 կվտ հզորությամբ, ամբողջ տարածքով տեղադրված լինեն լրացուցիչ էլեկտրադինամիկ բարձրախոսներ, որը ամբողջ զբոսայգու տարածքում կապահովի բարձր և որակյալ երաժշտություն։

Անհրաժեշտ է ապահովել հայտնի երաժշտավար։ Ամբողջ տարածքը և տաղավարները ապահովել էլեկտրաէներգիայով։ Ապահովել նաև հեքիաթի առնվազն 20-23 հերոսներ, 2 ժամ տևողությամբ՝ բոլորը տարբեր՝ ներառված լինեն հսկաներ, խաղավարներ, ծաղրածուներ, երկարաոտք ծաղրածուներ, հանրաճանաչ մուլտֆիլմի հերոսներ, որոնց բոլորի հանդերձանքները լինեն լվացված և արդուկված, բոլոր հերոսները ապահովեն երեխաների ակտիվ ժամանցը։
Անհրաժեշտ է կազմակերպել միաժամանակ տարբեր հատվածներում 4 պղպջակ շուու՝ յուրաքանչյուրը 30-40 րոպե տևողությամբ։ Ապահովել լազերային շոու, միաժամանակ թվով 3 հատ՝ յուրաքանչյուրը 1 ժամ տևողությամբ։

Վարչական շրջանի թվով 30-33 բակերում և պուրակներում պետք է կազմակերպել միջոցառում յուրաքանչյուրը առնվազն 30-40 րոպե տևողությամբ։

Այս ամենը քաղաքապետարանի համար արժեցել է 4 մլն 397 հազար դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս