Armenian text to speach

Փաշինյանը հայտնել է, որ Էրդողանին հրավիրելու է Հայաստան. Ակոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Նշենք որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում։ Այսօր երեկոյան Դոլմաբահչե պալատում տեղի կունենա Թուրքիայի նախագահի հետ հանդիպում։




Լրահոս