Armenian text to speach

Մսամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ազարիա» ՍՊ ընկերությանը (ք. Երևան, Ս․ Բաղդասարյան փ.) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պելմեններ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «պելմեններ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով և «տավարի քաբաբ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով հաստատաված նորմերին։

Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից ետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։




Լրահոս