Armenian text to speach

Ինչ է այս պահին կատարվում Սամվել Կարապետյանի գործով դռնփակ նիստում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել դռնփակ դատական նիստից:

Այս պահին փաստաբաններն են հարցեր տալիս քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանին և դատախազներին: Ասել է թե դռնփակ նիստում հասել է փաստաբանների հարցեր տալու փուլը:

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացել ՀՀ քննչական կոմիտեի երկու քննիչ և մեկ դատախազ։ Քննիչը Քննչական կոմիտեում ձևավորված 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանն է։ Նիստը շարունակվում է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։

Ինչ է սպասվում գործարարին՝ կհետևենք իրադարձությունների զարգացմանը։




Լրահոս