Դեռևս դեկտեմբերի 3-ին Armlur.am-ը գրել էր, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիները ծեծել են միմյանց:
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որոշում է կայացվել համալսարանից հեռացնել ուսանողուհիներին: Նախօրեին աղջիկներին տեղեկացրել են, որ համալսարանից հեռացված են:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ծեծկռտուքը եղել էր լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիների միջև: Բանն այն է, որ ծեծվող ուսանողը նոր էր հեռակա համակարգից տեղափոխվել առկա ուսուցման`նշված ֆալուլտետի կուրսի խումբ: Ու ինչ ուսանողուհին եկել էր այդ ֆակուլտետ, անընդհատ խնդիրներ էր առաջացել նրա ինտեգրման հետ կապված:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցել էին նաև, որ ծեծված աղջիները նախօրեին լեզվակռիվ էին ունեցել նաև իրենց ուսանողական «չատում», դրա մասին տեղյակ էր նաև լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժ/պ Լեւոն Սարգսյանը:
«Չատի» լեզվակռիվն առաջացել էր ուսման տարբեր հարցերի հետ կապված: Իսկ նախօրեին արդեն լսարան մտնելու ժամանակ նույն աղջիկները ուսով դիպչել էին իրար, մեկը մեկին չէր զիջել, ու բոլորի ներկայաությամբ սկսվել էր խայտառակ հայհոյանքներ հնչել, միմյանց հրել, «մազ պոկել», ծեծել միմյանց:
Այնքան էր թեժացել իրավիճակը, որ խառնվել էին իրավապահ մարմինների աշխատողներն ու ձերբակալել աղջիկներին: Ի դեպ, ծեծվածներից մեկը նույն ֆակուլտետից չէ, օգնության է հասել ծեծվող քրոջը ու միջադեպի մասնակից դարձել:
Ի դեպ, դեկանը որևէ ձևով նկատողություն կամ «պատիժ» չի կրել՝ տեղեկացաված լինելու ու միջադեպը չկանխելու համար: Հեռացվել են միայն ուսանողները:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























