Armenian text to speach

ՌԴ դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիան Վենեսուելայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիայի գործողությունները Վենեսուելայի դեմ։
Այսօր առավոտյան ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի ակտ է իրականացրել։ Դա խորը մտահոգությունն է առաջացնում և դա մեզ համար դատապարտելի է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Միաժամանակ նաև հայտնել են, որ ՌԴ Դեսպանությունը կապ է պահպանում Վենեսուելայի իշխանությունների և երկրի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի Կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հանրապետությունն ագրեսիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից, գրոհել են քաղաքացիական և ռազմական օբյեկտներ։ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ է իրականացրել խոշոր հարվածները։ Ինչպես նա է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել են և դուրս բերվել երկրից։

Նանիկ Աղասյան




Լրահոս