ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին` ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 30 LS 218 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:

Զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:




Լրահոս