Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Էմիլ Կ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Ֆրունզե Չ․-ն և 29-ամյա Հրաչ Պ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։























