UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250» մրցաշարի գլխավոր մենամարտում Իլիա Թոփուրիայի նկատմամբ ամերիկացի Ջասթին Գեյջիի տարած հաղթանակի արդյունքում։
Հայաստանը ներկայացնող մարտիկը մրցաշարի սկսվելուց առաջ սոցիալական ցանցերի իր էջերում տեղեկացրել էր, որ 1 միլիոն դոլարի խաղադրույք է կատարել Գեյջիի հաղթելու վրա։ Ըստ սահմանված գործակիցների՝ հավանական շահումի չափը հասնում էր 5,7 միլիոն դոլարի։

Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում անցկացված մենամարտն ավարտվել է Գեյջիի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով։ Հանդիպման երրորդ ռաունդում ամերիկացի մարտիկը նոկդաունի է ենթարկել Թոփուրիային, իսկ չորրորդ ռաունդի ավարտից հետո մենամարտը դադարեցվել է։




























