
Մայիսի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտռեկ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի հատվածում բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Միցուբիշի Աիրտռեկ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 10.00-ին, դեմքի և քթի շրջանի քերծվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ: Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն