«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի Տիգրանյան փողոցում տեղի ունեցած կրակոցներից հետո դեպքի վայրում է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Երեկ վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դեպքի վայր չի գնացել, այլ ընդամենը եղել է Արաբկիրի ոստիկանությունում, որտեղ ինքը նախկինում աշխատել է: «Ուղղակի զուգադիպեց: Թե չէ ես ի՞նչ գործ ունեմ դեպքի վայրի հետ»,-ավելացրեց պատգմավորը: Հիշեցնենք, որ երեկվա մեր համարում հրապարակվել էր Մխիթարյանի լուսանկարը` Արաբկիրի ոստիկանություն մտնելիս:
ՉԻ ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ