ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի պատրաստվում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը: Նույն աղբյուրների պնդմամբ` փոխարենը նա սատարելու է թիվ 9 ընտրատարածքից ընտրված եւ կրկին այնտեղ առաջադրվել ցանկացող Ռուբեն Սադոյանին: Մեզ հետ հեռախոսազրույցում Սադոյանն ասաց, որ ինքը կրկին առաջադրվելու է թիվ 9 ընտրատարածքում: Իսկ թե նրան կսատարի արդյոք Բեգլարյանը, վերջինս տեղյակ չէր: «Բեգլարյանից տեղեկություններ չունեմ»,-ասաց նա:




Լրահոս