Եթե Ա․ Միկոյանի արձանը տեղադրվի Երեւանում, այն պետք է պայթեցնել․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ես նույնիսկ մղձավանջային երազում չէի կարող պատկերացնել, որ անկախ Հայաստանում կարող է այդպիսի հարց քննարկվի, էլ չեմ ասում՝ որոշում կայացվի: Կարծում եմ, որ եթե մեր հասարակությունը դեռեւս արժանապատվություն ունի, պետք է ամեն ձեւով պայքարի Միկոյանի արձանի տեղադրման որոշման դեմ: Իսկ եթե դրվի էլ, այն պետք է պայթեցնել»,- խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու որոշման կապակցությամբ երեկ «Ժամանակին» ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Միկոյանը ծագումով հայ է, բայց նա ստալինյան բռնապետության, միլիոնավոր մարդկանց սպանության, ռեպրեսիաների խորհրդանիշն է: Տեղադրել Միկոյանի արձանը նույնն է՝ թե Մուղդուսու արձանը դնել: Այսինքն՝ Հայաստանում տեղադրել արյունոտ ձեռքերով մարդկանց արձան: Տեղադրել սեփական ժողովրդին կառափնարան ուղարկող մարդու արձանը, նշանակում է չհարգել սեփական ժողովրդին, սեփական նահատակների հիշատակը»,- հավելեց Իշխանյանը:
Վերջինիս խոսքով՝ Միկոյանը նաեւ բացասական դեր է խաղացել Հայաստանում ռեպրեսիաները սկսելու, Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցերում՝ ի վնաս Հայաստանի: Սա եւս փաստում է, որ նա արժանի չէ արձան ունենալու»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս