Մեծ Բրիտանիան այսօր տոնում է թագուհու՝ Էլիզաբեթ Երկրորդի կառավարման 60-ամյակը,- հաղորդում է Associated Press-ը : Երկրորդ՝ թագուհու գահ բարձրանալու օրը կապված է նրա կյանքի ողբերգական դրվագի հետ: 1952 թ. փետրվարի 6-ին մահացել է նրա հայրը՝ Գեորգ 6-րդը, որն ընդամենը 56 տարեկան էր: Այդ ժամանակ Էլիզաբեթն ամունսու հետ գտնվում էր Քենիայում: Էլիզաբեթ Երկրորդը թագադրվել է Վեսթմինսթերյան աբբայությունում 16 ամիս անց՝ 1953 թ. հունիսի 2-ին: Այս տարի հիմնական արարողությունները տեղի կունենան հունիսի 2-5-ը: Սպասվում է, որ հունիսի 2-ին Թեմզա գետի վրա կհավաքվի 1000 նավից բաղկացած նավատորմ: Բացի այդ, Լոնդոնի փողոցներում կանցկացվի զորահանդես:Այսպիսով, թագուհին գահակալել է 21,915 օր, ստորագրել է ավելի քան 3500 խորհրդարանական օրենք, ականատես է եղել 12 վարչապետի եւ 6 Քենթերբերի արքեպիսկոպոսի փոփոխության: Կառավարման սկզբում թագուհին 32 պետությունների ղեկավար էր համարվում: Այժմ այդ թիվը կրճատվել է մինչև 16-ի: Էլիզաբեթ 2-րդը մինչև 2015 թ. սեպտեմբեր կառավարելու դեպքում կգերազանցի Վիկտորյա թագուհու ռեկորդը՝ որպես ամենաերկար կառավարած միապետ:
Մեծ Բրիտանիան տոնում է Էլիզաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ