Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն իր հյուպատոսություններին թույլատրել է գրանցել բրիտանացիների միասեռ ամուսնությունները 23 երկրներում, որտեղ նման արարողություններն արգելված են:
Բրիտանական նախարարությունից տեղեկացնում են, որ այդ երկրների իշխանությունները համաձայնություն են տվել հյուպատոսարաններում նման արարողությունների անցկացմանը:
Հունիսի 3-ից բրիտանական համասեռամոլները կարող են ամուսնանալ Ավստրալիայում, Ադրբեջանում, Բոլիվիայում, Կամբոջայում, Չիլիում, Չինաստանում, Կոլումբիայում, Կոստա-Ռիկայւոմ, Դոմինիկյան հանրապետությունում, Չեռնոգորիայում, Նիկարագուայում, Պերույում, Ֆիլիպիններում, Սան-Մարինոյում, Սերբիայում և Վիետնամում, տեղեկացնում է BBC-ին:
Անցած տարի Ռուսաստանում ընդունվել է օրենք, որն արգելում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասսայականացումն անաչափահասների շրջանում»: Նման գործողությունները, ըստ օրենքի, պատժվում են տուգանքի միջոցով: