«Դեմ եմ»-ը ոչ իշխանական ուժերին առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է  հունիսի 11-ին` ժամը 19:00-ին, հավաքվել Մատենադարանի մոտ՝ սատարելու այն ճնշված քաղաքացիներին, ում թույլ չեն տալիս իրենց աշխատավարձերից կուտակայինը պահելու վերաբերյալ դիմումներ գրել: Այս մասին այսօր նշեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

«Հավաքվելու ենք Մատենադարանի մոտ, որտեղից էլ, հնարավոր է, երթ լինի: Դեռ չեմ ցանկանում փակագծերը բացել: Իսկ ակցիայի նպատակն է կանգնել այն քաղաքացիների կողքին, ում ճնշում են»,- նշեց նա:

Դավիթը նաև ընդգծեց, որ շարժումը սկսելու է նորից համագործակցել խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի հետ:

Նրանք  պատրաստվում են դիմել ոչ իշխանական ուժերին, որպեսզի արտահերթ նիստ հրավիրեն եւ առաջարկեն ընդունել այնպիսի օրենք, որը ոչ մի կապ չի ունենա միջանկյալ օրենքի հետ:

«Պետք չէ մոռանալ նաև, որ մենք պաշտպանում ենք հենց այն հանրապետական խմբակցության պատգամավորներին, ովքեր կողմ քվեարկեցին այդ վիճահարույց օրենքին: Մենք իրենց շահերն էլ ենք պաշտպանում, ավելորդ գումար չեն վճարում»,- եզրափակեց Դավիթը:




Լրահոս