Այժմ Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով աշխատանքային հանդիպում է անցկացնում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ընթացքում այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համացանցի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրությամբ.
«Երևանում Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»: