Փոխվում են Ժամանակները, փոխվում են մարդկային կարիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Քուինսի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ նախորդ դարի 50-ականներին մարդիկ ավելի շատ էին սեքսով զբաղվում, քան ներկայում: Ավստրալիական Men’s Health ամսագիրը հրապարակել է մի հոդված, որտեղ նշված են տղամարդկանց և կանանց սեքսուալ ակտիվությանը նպաստող ամենակարևոր 6 օրենքներն ու բաղադրատոմսերը: Մասնավորապես` հոդվածում նշվում են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների և բժիշկների մեկնաբանություններ ու խորհուրդներ: Ըստ նրանց` սեռական խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ օրգանիզմում չոր յուղերի պակասը, որն առկա է ընդեղենի, մասնավորապես` ընկույզի, պիստակի, նուշի և այլ տեսակների մեջ: Մասնագետները կարծում են, որ սեռական ակտիվության կարևոր նախապայմաններից է քունը: Նրանք նաև նշում են, որ սեռական ակտիվության խնդիրներ չունենալու համար, մարդու սննդակարգը  պետք է պարունակի տարատեսակ շիլաներ, աղանդեր` հատկապես խոսքը գնում է պաղպաղակի մասին: Ըստ Ամերիկյան Օլբենիի Male Sexual Health գիտահետազոտական կենտրոնի, թե կանայք թե առավել ևս տղամարդիկ հաճախ տուժում են ծխելու կամ տարատեսակ հանգստացնող դեղահաբերի օգտագործումից, որոնք  սպառնում են արյան նորմալ ճնշմանը, ինչը վնասում է ուղեղի նորմալ աշխատանքին: 




Լրահոս