
Փետրվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, փակ է միայն Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են ՃՇՇ-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: