ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որոշել է այլեւս պատգամավոր չդառնալ: Այդ մասին Աղաբեկյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց անձամբ` բացատրելով. «Երբ խոսում էի մարդկանց հետ, միշտ նկատել եմ, որ մեր հասարակությունը դիմացինի խոսքի մեջ անձնական շահն է տեսնում: Հիմա ես առանց մանդատի ու դրա ակնկալիքի պետք է խոսեմ ժողովրդի հետ: Այսինքն` ամբողջությամբ հանելով անձնական շահը` պիտի փորձեմ բացատրել մարդկանց, որ Դաշնակցությանը շատ ձայն տան: Միշտ մտածել եմ, որ մեր ժողովուրդը Հայ հեղափոխական դաշնակցության դերն այնքան պետք է կարեւորի, որ ՀՅԴ-ի քաղաքական ներկայությունն ԱԺ-ում պակաս չլինի, քան 20 տոկոսը»: Հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն պարզապես իր ցուցակում տեղ չի հատկացրել Աղաբեկյանին, դրա համար էլ նա այսպիսի հայտարարություն է անում, գեներալը պատասխանեց. «Իրականում այդպիսի խնդիր չկա»:




Լրահոս