Մեսսին և Մասկերանոն 134 հազար դոլար են նվիրել մանկական հիվանդանոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Խավիեր Մասկերանոն ԱԱ-2014-ից ստացված իրենց մրցանակային գումարներից 134 հազար դոլար են նվիրաբերել Բուենոս Այրեսի մանկական օնկոլոգիական կենտրոնին: Այս մասին տեղեկացրել է Diario Veloz-ը:

Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները հուլիսի 14-ին վերադարձել էին Արգենտինա, որտեղ հանդիպել էին երկրի նախագահ Քրիստինա Քիրշների հետ: Երկրի ղեկավարի և երկրպագուների հետ հանդիպումից հետո Մեսսին և Մասկերանոն հայտարարել են պրոֆեսոր Խուան Գարրահանի անվան ազգային օնկոլոգիական կենտրոնին 134 հազար դոլար փոխանցելու մասին: Այդ գումարը նրանք հատկացրել են մունդիալում հանդես գալու դիմաց ստացված իրենց պարգևավճարներից:

Բրազիլիայի աշխարհի առաջնությունում «բաց երկնագույները» զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ զիջելով Գերմանիայի հավաքականին: Այդ արդյունքի համար Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ստացել է 25 մլն դոլար: Թե այդ գումարից ինչ է բաժից ընկել ֆուտբոլիստներին՝ պարզ չէ:




Լրահոս