Որոշ իշխանավորներ պնդում են, թե գալիք ընտրություններից հետո կունենանք որակապես նոր խորհրդարան, եւ շատ անձինք, որոնք այսօր մանդատ ունեն հոր, եղբոր կամ ուղղակի հեռու-մոտիկ ազգականի շնորհիվ, դրանից կզրկվեն: Նրանց թվում է, օրինակ, ՀՀԿ-ական հերթական կոճակ սեղմող պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը, որն, ըստ մեր աղբյուրների, Ազգային Ժողովում անգործությամբ այլեւս չի տառապի: Մեր հերոսն իր քաղաքական կարիերայի ողջ …