ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ Հուն 08,2011 00:00 «Եմենի կառավարությունը պետք է օգտվի նախագահ Ալի Սալեհի բացակայությունից եւ իշխանությունը խաղաղ եւ արագ ճանապարհով հանձնի»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Եմենի գործող նախագահ Սալեհը ներկայումս գտնվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ բուժվում է նախագահական պալատի հրթիռակոծման ժամանակ ստացած վնասվածքներից: Պետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Հադին: Նման իրավիճակում որոշիչ դեր կարող է խաղալ Սաուդյան …
ՄԱՅՐՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՉԻ ԶԱՆԳՈՒՄ Հուն 08,2011 00:00 Երգչուհի Գայանե Մարտիրոսյանին ավելի շատ գիտենք Էնջլ բեմական անունով եւ իր համարձակ ու էքսցենտրիկ կերպարով: Սակայն հիմա նա չի մասնակցում երեւանյան «փարթիներին», համերգներին, հեռուստատեսային նախագծերին… Ինչպե՞ս է նա բացատրում իր լռությունը:-Թե՛ սովորական փարթիներից, թե՛ աստղային երեկույթներից հոգնել եմ շատ, լինում եմ միայն այդ դեպքում, երբ մասնակցությունս հարկավոր է, երբ ելույթ պետք է ունենամ: Չկամ նաեւ …
ՄԵԿՆԵԼ ԵՆ Հուն 08,2011 00:00 Գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանն ու Գեւորգ Հարությունյանը, ինչպես նաեւ շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամներ գրոսմայստերներ Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը պատրաստվում են մասնակցել Վորոնեժում անցկացվող Ալյոխինի անվան հուշամրցաշարին: Հայ շախմատիստներն այսօր արդեն մեկնել են Վորոնեժ: Նրանք հունիսի 10-11 մասնակցելու են արագ շախմատի մրցաշարի, իսկ հունիսի 12-21-ը անցկացվող մրցաշարը լինելու է շվեյցարական մրցակարգով:
ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՃԵԼ Է Հուն 08,2011 00:00 «.am» տիրույթում 15 հազար գրանցված դոմենային անուն կա: Հայաստանում կայքերի ստեղծման աճի տեմպը նախորդ տարվա համեմատ մոտ 25 տոկոս է: Վերջին շրջանում, արագագործ ինտերնետ ապահովող ընկերությունների շատացմանը զուգահեռ, ավելացել է նաեւ ինտերնետից օգտվողների ու սեփական կայքն ունենալ ցանկացողների թիվը:Կիբերանվտանգության ոլորտի փորձագետ Կարեն Հայրապետյանի խոսքով` միայն դոմենային անունների քանակի աճը որակի նշան չի կարող լինել: Հայկական …
ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ Հուն 08,2011 00:00 Ազատության պողոտայի մայթերից տեղահանված կրպակներն արդեն տեղափոխվել են, դրանց հիմքերը` մաքրվել: Ներկայումս նորոգվում են այդտեղով անցնող ջրատարերը, որոնք հիմնականում վնասվել են կրպակների ապամոնտաժման ժամանակ: Երեւանի քաղաքային իշխանությունները սպասում են այդ աշխատանքների ավարտին, որից հետո կսկսեն մայթերի ասֆալտապատումը:Նախկին կրպակատերերից մեկը երեկ` մեզ հետ զրույցում, նշեց, որ կրպակների ապամոնտաժումն Ազատության պողոտայի այս հատվածից է սկսվել ոչ թե …
ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ Հուն 08,2011 00:00 «Այս տարի առաջին անգամ եւ այսուհետ բանակից զորացրվածների համար անվճար մագիստրոսական տեղեր են հատկացվելու»,-ուսումը շարունակելու հնարավորություն ունեցող զորացրված զինվորներին ու նրանց ծնողներին աչքալուսանք տվեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Բանակից զորացրվածների համար բակալավրիատում արտոնություն վաղուց կար, իսկ մագիստրատուրայում նոր է ներդրվում: Որոշման կարեւորության մասին զրուցեցինք նախարարության՝ բուհերի համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանի …
ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ Հուն 08,2011 00:00 ՀՀ Կոտայքի մարզի Բջնի համայնքում, որը 2000 ընտրող ունի, հունիսի 19-ին կայանալու է գյուղապետի ընտրություն: Միակ թեկնածուն նախկին գյուղապետ ՀՀԿ-ական Արմեն Մաթեւոսյանն է: Համայնքն ունի բազում խնդիրներ, որոնց լուծման համար պահանջվում են քաջատեղյակություն եւ գործի իմացություն: Բնակիչները հույս ունեն, որ գյուղապետն ամեն ինչ կանի իրեն արդարացնելու համար: Բայց ամեն դեպքում անհասկանալի է` կուտակված խնդիրների առատությո՞ւնն …
ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ Հուն 08,2011 00:00 Սյունիքում հունիսի 19-ին տեղի կունենան ՏԻՄ հերթական ընտրություններ: Սիսիանի տարածաշրջանի Նորավան համայնքում` ավագանու, Կապանի Ուժանիսում եւ Աղվանիում` համայնքի ղեկավարի: Մայիսի 25-ին ավարտվեց թեկնածուների առաջադրման ժամկետը: Մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ Ուժանիսում եւ Աղվանիում ընտրապայքարն ընթանալու է առանց մրցակցության: Երկու համայնքներում էլ գյուղապետի համար առաջադրվել են մեկական թեկնածուներ` գործող գյուղապետերը. …
ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ ՆԱԵՎ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՀԵՏ Հուն 08,2011 00:00 ենք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հարցազրույցի շարունակությունը:-Պարո՛ն Ղահրամանյան, Ձեզ ցավ չի՞ պատճառում, որ անկախ Հայաստանը մեր աչքերի առջեւ օր օրի հայաթափվում է` ե՛ւ գյուղերը, ե՛ւ քաղաքները:-Իհարկե ցավալի է, բայց մի բան իմացե՛ք` թե՛ գործազրկության, թե՛ արտագաղթի առումով մեր մարզը վերջին տեղերում է:-Ես ծնունդով այս մարզից եմ, արտագաղթի առումով համաձայն եմ, գործազրկության մասով թույլ տվեք …
ՊԱՏԻՎ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Հուն 08,2011 00:00 Հունիսի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում լսվելու է «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական վճիռը: Երեկ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանն ու փաստաբան Լիանա Գրիգորյանն ասուլիս էին հրավիրել: Դատելով խոսքուզրույցից` նրանք եկել էին ընդհանուր լրագրողական հոգսերի մասին պատմելու, ինչին լրագրողներն արձագանքում էին հասկացող ժպիտներով: Բայց ենթատեքստում խորը անհանգստություն կար: Մոտավորապես այս …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին