«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկվա հանրահավաքի իր ելույթում անդրադարձավ ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումներին, իշխանությունների պահվածքին: «Ժողովո՛ւրդ ջան, նույնիսկ մեղքս եկան, բայց չհավատացի, որովհետեւ էդ ամեն ինչը կեղծ ու շինծու էր, եւ գագաթնակետը Հանրապետության հրապարակի շքերթն էր, որտեղ ում բռնում, պարտադրում էին, թե Հայաստանը դու ես: Թող իրենք դա ասեին շքերթով անցնող ռուսական զորքին, շարային …