ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախմանը, նկատեց, որ դա Կոնգրեսի խղճի վրա է, ապա գալով անհնազանդության վերաբերյալ Կոնգրեսի կոչերին, նկատեց, որ դա նախընտրական հնարք է, եւ այս մասին կոնգրեսականներն առաջին անգամ չեն հայտարարում: Անդրադառնալով հանրահավաքում Արամ Մանուկյանի կողմից տոպրակով ՀՀԿ-ականների անդամատոմսերը ցույց տալու փաստին, Շարմազանովը նկատեց, որ իր …