ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ, ՈՐ ԳՆԱՃ ՉԼԻՆԻ Ապր 08,2011 00:00 Ապրիլի 7-ին կառավարությունը մերժել է ՀՅԴ պատգամավորական խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, որով ՀՅԴ-ն առաջարկում էր բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր ելույթում մերժումը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհանգեցնի բյուջեի եկամուտների կրճատմանը եւ ծախսերի ավելացմանը, ինչպես նաեւ կստեղծի գնաճ: Այդ քայլի հետեւանքով տնտեսությունում լրացուցիչ գնաճը կկազմի 5 տոկոս»: Այսօր Հայաստանում նվազագույն …
ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՐԻՆ Ապր 08,2011 00:00 Ապրիլի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին ԱԱԾ քննիչների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ 2011թ. փետրվարի 12-ին քրեական գործ է հարուցվել «Սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու» մեղադրանքով: Ինչպես գրում է «Հետք» էլեկտրոնային պարբերականը, որն առաջինը սկսեց Սերոբ …
«ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ» ՆԱԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ Ապր 08,2011 00:00 ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մանուչարյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Բայց միայն դրանով չեն ավարտվում դատական համակարգում առկա խժդժություններն ու խայտառակությունները:«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Մանուչարյանի եւ Մկրտումյանի հարաբերությունները վատացել են, քանի որ Մկրտումյանին «զեկուցել» են, որ Մանուչարյանն իրենից թաքուն ինչ-որ քայլեր է արել` գրպանները տռզացնելու համար: Նույնիսկ նշել …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 08,2011 00:00 ՄԻ ԹԵԹԵՎ ԱՆԴՈԵրեկ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հյուրընկալված, Նյու Յորքից ժամանած քաղաքագետ, Արա Աբրահամյանի երբեմնի հովանավորյալ Անդրանիկ Միհրանյանը դասախոսություն է կարդացել արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Միհրանյանն ասել է, թե ի տարբերություն արաբական երկրների, որտեղ իշխանությունը 30 տարի շարունակ պատկանում էր մի մարդու, Հայաստանում ոչ ոք չի ուզուրպացրել իշխանությունը: Բռնություն էլ …
19 ՏԱՐԵԿԱՆԻՑ` ԲԱՆԱԿ Ապր 08,2011 00:00 Կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է հանդես բերելու «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Փոփոխությունը ենթադրում է, որ 12-ամյա կրթական համակարգին անցնելու կապակցությամբ բարձր դասարանցի աշակերտները արդեն ավարտական դասարանում դառնում են 18 տարեկան։ Ստացվում է, որ բանակ պետք է զորակոչվեն դպրոցականները։ Օրենսդրական փոփոխության արդյունքում կրթական ծրագրերում ներգրավված քաղաքացիները 2012 թվականից բանակ կզորակոչվեն 19 տարեկանից։
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ Ապր 08,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Ծաղկաձորում հանդիպել է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին: Թե ինչ են քննարկել նրանք, մեր աղբյուրները դժվարանում են պատասխանել` ենթադրելով, որ դա կարող է կապված լինել Լ.Սարգսյանի շուրջ վերջին շրջանում պտտվող տեղեկություններով, որ իրավապահները ջանում են կալանավորել պատգամավորին: Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը գրեթե առանց բացառության հանդիպումներ է ունենում …
ՀԻՇԵՑՈՒՄ «ԱՍՏՂԵՐԻՆ» Ապր 08,2011 00:00 ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու իրենք չեն հրաժարվում «Տաշիր 2011»-ի նվիրած բնակարաններից` դրանք փոխանցելով անտուններին, նշել էր, թե յուրաքանչյուր մարդ ինքն է իր ճակատագրի կերտողը: Այսինքն` մարդիկ անտուն են մնացել կազինոներում խաղալու վատ սովորույթի պատճառով: ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում խնդրեց աստղերին առնել չակերտների մեջ, ապա նշեց, որ ՀՀ-ում մարդիկ …
ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ Ապր 08,2011 00:00 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող բռնցքամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Մոտ 4 ամիս առաջ Սամսոն Խաչատրյանը Մոսկվայում սրտի վիրահատություն էր տարել, եւ նրա կյանքին, ըստ Ա.Խաչատրյանի, վտանգ է սպառնում, քանի որ …
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂՆԵՐԻ ԿՐԻԶԻՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Ապր 08,2011 00:00 «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի` «Ազատություն»-ով արած հայտարարությունը կոալիցիոն ուժերով միասնական ընտրացուցակով խորհրդարանական ընտրությունների գնալու հնարավորության վերաբերյալ տարակուսանք է առաջացրել իշխանական բուրգում: Այնտեղ եւս, ինչպես ընդդիմադիր դաշտում, միջկուսակցական հարաբերությունները հարթ չեն:Եթե ընդդիմադիրների մեջ մրցավազք է ամենաընդդիմադիր տիտղոսին հասնելու համար, ապա իշխանական բուրգում մեկ խնդիր է դրված` ամեն կերպ պահպանել եղած ազդեցությունը: Արդեն այնպիսի վիճակ …
ԽՄԲԱԳԻՐՆԵ՞Ր, ԹԵ՞ ԳՐԱՔՆՆԻՉՆԵՐ Ապր 08,2011 00:00 Մամուլը հայտնվել է 2010 թվականի մայիսին Քաղաքացիական եւ Քրեական օրենսգրքերում կատարված փոփոխությունների ծուղակում: Մի բան, որի մասին խմբագիրները դեռեւս մեկ տարի առաջ զգուշացնում էին` օրենքը դառնալու է տպագիր լրատվամիջոցների գլխին կախված յաթաղան, որից չի կարողանալու խուսափել ոչ ոք: Երեկ այս մասին հայտարարած «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները լրատվամիջոցներին կոչ արեցին միավորվել ընդդեմ այս օրենքի, …
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
14 Հունվար 08:00 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
08 Հունվար 07:21 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից