Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ պետք է անենք ապրիլի 24-ից հետո․ Թաթոյանի կարևոր հարցադրումն ու 6 առաջարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ն անցել է, սակայն, ըստ Արման Թաթոյանի, մնում է մեկ կարևոր հարց․ ի՞նչ է իրականում արվում ապրիլի 25-ից հետո։ Նրա դիտարկմամբ՝ ապրիլի 24-ը վերածվել է սիմվոլիկ օրվա, երբ տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է հիշվում Հայոց ցեղասպանությունը։

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ը պետք է դառնա հաշվետվության օր, երբ պետությունը հանրությանը կներկայացնի, թե նախորդ տարվա ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել, ինչ ծրագրեր է իրականացրել և ինչ արդյունքներ է արձանագրել Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ։

Նա ընդգծում է, որ սա է «Միասնության թևերի» դիրքորոշումը, և այս համատեքստում առաջարկում է 6 հիմնական քայլ։

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս