Armenian text to speach

Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին՝ ժամը 01։38-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։

Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։




Լրահոս