Սյունիքում ձնակույտի մեջ են հայտնվել 4 ավտոմեքենա Փետ 10,2012 10:28 Փետրվարի 10-ին, ժամը 04.19-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին՝ զանգերի մոտակայքում, ձնաբքի հետեվանքով ավտոմեքենան հայտնվել է խցանման մեջ: Դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի հրշեջ փրկարար ջոկատը ,Զիլ-131ե (կունգ) ավտոմեքենայով: Տեղեկություն է ստացվել, որ խցանման մեջ են գտնվում ևս 3 ավտոմեքենա: ժամը 07.20-ի սահմաններում հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտի միջից եվ շարունակել …
Երեվան քաղաքի ոստիկանությունը բացահայտել է երիտասարդներից կազմված հանցագործների մի խումբ Փետ 10,2012 10:24 Փետրվարի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 4 անձի։Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի բնակիչ 28-ամյա Ռուբեն Աբգարյանը, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 30-ամյա Արամ Մնացականյանը, Շիրակի մարզի Կառնուդ գյուղի բնակիչ 32-ամյա Աշոտ Վերմիշյանը …
Ժողովուրդ. Հայռուսգազարդի Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն նախօրեին տեղափոխել են Հայաստան Փետ 10,2012 10:21 Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հայռուսգազարդ ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն` Վիլեն Ղազարյանին, ոստիկանությունը նախօրեին տեղափոխել է Հայաստան` ոստիկանության Արտաշատի բաժին: Թերթը հիշեցնում է, որ նա ձերբակալվել էր Օդեսայում, քանի որ մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ: Վիլենը բախվել էր Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու և եղբորորդու հետ, երբ հնչեցին կրակոցներ: Ոստիկանության …
Հրապարակ. Ավշարի գինու գործարանի խորհրդի ղեկավարի հետ կպայքարի Երասխի գինու գործարանի տնօրենը Փետ 10,2012 10:15 Արարատի մարզի թիվ 18 ընտրատեղամասում Արայիկ Գրիգորյանի` Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահի հետ, ամենայն հավանականությամբ, կպայքարի մեկ այլ արարատցի` անկուսակցական Ռազմիկ Թևանյանը: Վերջինս Երասխի գինու գործարանի տնօրենն է: Երեկ Թևանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ առաջիկա օրերին կհստակեցվի` կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ: “Ժողովրդի հետ մի քանի հանդիպումից հետո վերջնականապես որոշմանս մասին կհայտարարեմ”,- ասել է …
Ժողովուրդ. Հրազդանի քաղաքապետն իր ղեկավարման 10 տարիների ընթացքում միլիոններ է դիզել Փետ 10,2012 10:10 Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն իր ղեկավարած 10 տարիների ընթացքում միլիոններ է դիզել: Ժողովուրդ-ի հավաստի տեղեկություններով`Դանիելյանը վերջերս բնակարան է գնել Ֆրանսիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում` հայտնի “հարուստների թաղամասում”` Բևերլի Հիլզում: Իհարկե, կարելի է պատկերացնել, թե ինչ գումարներով է Հայաստանում գոյություն ունեցող մի քաղաքի քաղաքապետն արտասահմանում երկու տուն գնել, բայց ուշագրավ են պաշտոնական …
Երկիր. Շմայսը մատ է թափ տվել լրագրողի վրա Փետ 10,2012 10:06 Երեկ Ազգային ժողովում մինչ հանրապետական պատգամավորները փորձում էին միմյանց փոխարեն կոճակներ սեղմելով օրինագծերի հերթական խմբաքանակը սղղացնել, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, իր համար հետաքրքիր զբաղմունք էր գտել: Նա հանել էր բջջային հեռախոսն ու լուսանկարում էր գործընկերների սխրանքները ֆիքսող լրագրողների զայրացած հայացքները: Տեսնելով դիմացի օթյակից իրեն նկարող Երկիր-ի լրագրողին` նա պահեց հեռախոսն ու մատ թափ տալով` …
Հժ. Զինդատախազ Գեվորգ Կոստանյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Փետ 10,2012 10:04 ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը դեռևս գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, թեև ավելի վաղ նշվում էր, որ նա կտեղափոխվի հիվանդասենյակ: Կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ևս վստահեցրել է, որ Կոստանյանը հիվանդասենյակ չի տեղափոխվում ընդամենը ավելի հանգիստ պայմաններում բուժում ստանալու համար: Բուժկենտրոնի փոխտնօրենը նշել է, որ ՀՀ զինդատախազի առողջությունը նույն …
Ժողովուրդ. Ազգային ժողովում տարօրինակ բաներ են կատարվում Փետ 10,2012 10:02 ՀՀ Ազգային ժողովում վերջին շրջանում բավականին տարօրինակ բաներ են կատարվում: Արդեն երկու օր է, ինչ խորհրդարանի առաջին ու երկրորդ հարկերից խնկի բույր է զգացվում: Հավանաբար, ինչ-որ մեկը որոշել է խորհրդարանում եղած “սատանաներին” խունկ վառելով հեռացնել:
Փետ 10,2012 00:00 Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի մոտՈստիկանության աշխատակիցները, ձանձրանալով ամեն հինգշաբթի կազմակերպվող ակցիաներից, որոշել են իրենց տաղտուկը սփոփել թերթ կարդալով: Նրանք երեւի հետաքրքիր թեմա են գտել, եւ դա է պատճառը, որ ինքնագոհ դեմքով ուսումնասիրում են իրենց ձեռքում հայտնված թերթը: լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Փետ 10,2012 00:00 ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրոմ է, թե Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնում ավելի շատ հա՞յ ուսանողներ են սովորում, թե՞ այլազգի, եւ ավելի շատ գերակշռում են մագիստրատուրայի՞, թե՞ ասպիրանտուրայի ուսանողները: Արմինե Պետրոսյան, 20 տարեկան, ուսանողուհի ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ավելի շատ հայ ուսանողներ են սովորում, վարձավճարների իջեցում կամ բարձրացում չի եղել, …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին