Սիվիլիթասը հրավիրում է բանավեճի Մայիս 02,2012 10:55 Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է ձեզ հանրային նախընտրական բանավեճերի շարքից վերջինին, որին մասնակցելու հրավեր ուղարկվել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջատարներին: Բանավեճը տեղի կունենա այս չորեքշաբթի, մայիսի 2-ին, 14:00-ին, Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում: Բանավեճը կվարի “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Նախորդ բանավեճերի տեսագրությունները կարող եք գտնել առցանց: Բանավեճերի այս շարքը կազմակերպվում …
Ծնունդները նվազել են, մահերը՝ շատացել Մայիս 02,2012 10:50 2012թ. հունվար-մարտին 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բնակչության բնական հավելաճի ցուցանիշը նվազել է 31.5%-ով, պաշտոնապես վարչական հաշվառման ենթարկվող միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշը` 1.5 %-ով: 2012թ. հունվար-մարտին կենդանի ծնունդների թվաքանակը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.7%-ով՝ կազմելով 9569, իսկ մահվան դեպքերն աճել են 2.2%-ով՝ կազմելով 7953: 2012թ. հունվար-մարտին ծնվածների թվաքանակը 1.2 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: …
Փախուստի է դիմել 33 կալանավոր Մայիս 02,2012 10:48 Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգի բանտերից մեկից ստորգետնյա թունելի միջով փախուստի է դիմել 33 կալանավոր, հայտնում է ,ՌԻԱ Նովոստիե գործակալությունը` վկայակոչելով Սինոպ քաղաքի ռազմական ոստիկանության պետ Աուրելիո Վիլաշ Բոաշին:Բրազիլական Segunda-ի համաձայն`թունելը եղել է 30 մ երկարությամբ ու 70 սմ լայնությամբ, ավելին, այն լուսավորված է եղել ու համալրված օդափոխության համակարգով: Բոաշի խոսքով` թունելի կառուցումն ու կալանավորների փախուստը …
ՀԿԵ ՓԲԸ-ն Երեվանի քաղաքապետարանին անհատույց կփոխանցի մի շարք տարածքներ Մայիս 02,2012 10:48 “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն մոտակա ժամանակ կսկսի Արաբկիր-Քանաքեռ վազուրդու հատվածներից մեկի ապամոնտաժումը: Մոտ 890 մետր երկարություն ունեցող հատվածը ներկա պահին չի օգտագործվում երկաթուղային հաղորդակցության համար և անցնում է “Երևան” երկաթուղային կայարանից՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող երկաթուղային կամրջով՝ ավարտվելով Սարալանջի փողոցի սկզբնամասում: “ՀԿԵ” ՓԲԸ-ն ապամոնտաժումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին: Իսկ ապամոնտաժված հատվածի ամբողջ գույքն ու նյութերն …
Երիտասարդական նվագախմբի համերգը` Սիմոնե Դիներսթինի մասնակցությամբ Մայիս 02,2012 10:42 Այսօր` մայիսի 2-ին, ժամը 19:00-ին, “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի բաժնից Report.am-ին տեղեկացնում են, որ մենակատարը “IMG Artists” և”Sony Classical Artists”-ի անդամ, “Astral Artist National Auditions” և “Classical Recording Foundation”-ի կրկնակի մրցանակակիր դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինն է (ԱՄՆ):Ծրագրում` Մոցարտ` …
ՀՅԴ-ն այսօր հրավիրում է ազատության ու արդարության հանրահավաքի Մայիս 02,2012 10:19 Այսօր` մայիսի 2-ին, ժամը 18.00-ին ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հրավիրում է ազատության ու արդարության հանրահավաքի։ Նախատեսված է նաեւ համերգային ծրագիր` երգիչ Ներսիկ Իսպիրյանի եւ այլոց մասնակցությամբ: Հանրահավաքին մասնակցելու է նաեւ “Էմփիռեյ” ռոք խումբը:
Առավոտ. Սահմանափակ առաջընթաց. խմբագրական Մայիս 02,2012 08:44 Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրում է. “Ֆրիդոմ հաուս”հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դարձյալ եկել է եզրակացության, որ Հայաստանը դասվում է ոչ ազատ մամուլ ունեցողների շարքին: Չգիտեմ, թե ինչ չափանիշներով է նման գնահատականը տրվում: Բայց որքան կարող եմ հետևել Թուրքիայի և Վրաստանի լրատվամիջոցներին (որտեղ մամուլը մասնակիորեն ազատ է), ես, ճիշտն ասած, չեմ նկատում, որ մենք այս պահին շեշտակիորեն …
Ժողովուրդ. Ներքին Բազմաբերդ գյուղում խոստացել են ազատազրկվածներին ազատել ՀՀԿ-ին քվեարկելու դիմաց Մայիս 02,2012 08:34 Հայաստանի հանրապետական կուսակցությունը ձայներ ստանալու համար դիմում Է ամենատարբեր մեթոդների: Համաձայն “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչներին իշխանությունները խոստացել են ազատ արձակել մաքսանենգության համար դատապարտված Արտակ Պետրոսյանին, եթե այդ գյուղում ՀՀԿ-ն ստանա ձայների գերակշիռ մեծամասնությունը: Նման մի խոստում էլ տվել են Արտենի գյուղի բնակիչներին: Այստեղ էլ խոստացել են ազատ արձակել Խոսրովի անտառի տնօրեն …
Չորրորդ ինքնիշխանություն.Բենզին Ռուբոն թաքուն է պահում փաստը Մայիս 02,2012 08:31 Թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել է Ոուբեն Մասումյանի` Բենզին Ռուբոյի թեկնածությունը: Բենզին Ռուբոն իր քարոզչական բուկլետներում չի հիշատակել ՕԵԿ-ի մասին, եւ հիմա նա քարոզչություն է իրականացնում այդ տարածքի ընտրողներին խաբելով, թե ինքն անկուսակցական է: Թերթը հիշեցնում է, որ Բենզին Ռուբոն ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որին, սակայն, Գազիկ Ծառուկյանը հեռացրել …
Ժողովուրդ. Սուրեն Խաչատրյանը պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանին հանցագործ է անվանել Մայիս 02,2012 08:29 “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանցագործ է անվանել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Թաթուլ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա գտնվողներից մեկը դա չի հանդուրժել ու սկսել է գոռալ` հայտարարելով. Հանցագործը դու ու քո գերդաստանն եք, որ սաղ օրը ձեր մասին են խոսումե: Այս հայտարարությունից հետո …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին