Դանակահարություն Գյումրիում Հուլ 04,2012 13:45 Հուլիսի 2-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից Գյումրիի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում սուր ծակող-կտրող գործիքից ստացած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1964թ. ծնված Արթուր Ս.-ն: Այնուհետև նույն օրը Արթուր Ս.-ն հաղորդում է տվել, համաձայն որի՝ հուլիսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանյան խճուղու 139/1 շենքի մոտ վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով իրեն հարվածել …
Հերման վան Ռոմպույը այցելել է Ծիծեռնակաբերդ Հուլ 04,2012 13:41 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության նահատակների հիշատակը: Ռոմպույն այցելեց ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացավ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիրը …
Գնացքը հարվածել է երկաթգծի վրայով անցնող 86-ամյա տարեցին Հուլ 04,2012 13:36 Ոստիկանությունից armlur .am-ին հայտնում են, որ հուլիսի 3-ին, ժամը 13.20-ին, 1956 թ. ծնված Ռոբերտ Ճ.-ի վարած բեռնատար գնացքը Վանաձոր-Արջուտ երկաթուղու թիվ 2658 գծահատվածի 4-րդ պիկետի վրա հարվածել է երկաթգծի վրայով անցնող, 1926 թ. ծնված Վաղինակ Սաղումյանի ձեռնասայլակին, ինչի հետևանքով նա բազկոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:
65-ամյա պապիկը հղի է Հուլ 04,2012 13:32 Շվեդիայում 65-ամյա պապիկը հղիացել է: Անալիզի արդյունքները հաստատել են, որ տղամարդն իսկապես փոքրիկի է սպասում: Ըստ բժիշկների նախնական եզրակացության` հղիության պատճառ է հանդիսացել Էլոֆսոնի օրգանիզմում կանանց օրգանիզմին բնորոշ բակտերիաների առկայությունը: Ցնցված լինելով կատարվածից` Էլոֆսոնը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. “Սուրբ Հոգին այցելեց ինձ եւ հղիացրել”:
Ֆրանսիան կթույլատրի միասեռ ամուսնությունները Հուլ 04,2012 13:25 Ֆրանսիայում միասեռականները 2013-ից իրավունք կունենան ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել: Համապատասխան օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի առաջին կեսին: Այս մասին հաղորդել է վարչապետը խորհրդարանում իր ելույթի ժամանակ: Միասեռականների ամուսնության եւ երեխա որդեգրելու իրավունք կտրվի բոլոր զույգերին՝ առանց խտրականության: Հիշեցնենք, որ այս օրենքի օրինականացումը համարվում էր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումերից մեկը:
Ակցիան շարունակվում է Գլխավոր դատախազության առջեվ.լուսանկարներ Հուլ 04,2012 13:08 “Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” նախաձեռնությունն այս պահին ակցիան շարունակվում է Գլխավոր դատախազության առջև։ Նշենք, որ բողոի ակցիան մեկնարկել էր Ազգային Ժողովի առջևից, որից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին դեպի Գլխավոր դատախազության շենք։ Ոստիկանների գործողությունը համակարգում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։ Ինչպես հաղորդում է armlur .am-ի լրագրողը փողոցի երթևեկությունը մասնակիորն կատվածահար …
ԿԸՀ-ն կքննարկի ՀՀԿ-ական թեկնածուների ինքնաբացարկների հարցը Հուլ 04,2012 13:02 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր՝ ժամը 15:00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ: Ըստ ԿԸՀ մամուլի հաղորդագրության՝ նիստի օրակարգում ներառված է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Կկազմվի նաև արձանագրություն` Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի …
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԹՐԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հուլ 04,2012 12:57 Վերջերս ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել իսպանական Tolledo blade թերթը: Ըստ թերթի` Իսպանիայի Թոլեդո քաղաքից Հայաստան է տարվել 12 թանկարժեք թուր, որոնք պատվիրվել են դեռ երեք տարի առաջ: Լավատեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ այդ թրերը պատվիրվել են այս տարվա փետրվարի 12-ին “Տիրոջ հանդիպման օրվան” նվիրված հատուկ երդման արարողություններից մեկում օգտագործելու համար: Իսկ այդ արարողությունը, …
Գողացել է բջջային հեռախոս Հուլ 04,2012 12:55 Հուլիսի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 34-ամյա Դավիթ Ղ.-ն, որը խոստովանել է, որ մայիսին 42-ամյա Գերասիմ Հ.-ին պատկանող բջջային հեռախոսների վերանորոգման կետից, աշխատակցի զբաղված եւ անուշադիր լինելու հանգամանքից օգտվելով, գողացել է բջջային հեռախոս: Գողոնն առգրավված է, նախապատրաստվում են նյութեր:
Ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի դատախազություն (ֆոտո) Հուլ 04,2012 12:25 ԱԺ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին միացել են նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Մասնակիցները շարժվել են դեպի դատախազություն: Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ օլիգարխիան Հայաստանում պետք է տապալվի: Նա հիշեցրեց, թե ինչպես Ալրաղացի Լյովիկի թիկնապահները “Օդնոկլասնիկ” սրճարանում սամասուդի ենթարկեցին ՀՀ քաղաքացու. “Հայաստանում թևածում է միակ տղամարդու սինդրոմը, և …
01 Հուլիս 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել․ իրավապահները գործընթաց են սկսել
07:21 Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ»
29 Հունիս 15:56 Սյունիքի համայնքապետերից միայն Գևորգ Փարսյանն է Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու ցանկություն հայտնել
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել