Ադրբեջանցի ոստիկանը կացնահարել է գործընկերոջը Դեկ 24,2012 14:06 Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի Թարթառի շրջանի ոստիկանության աշխատակիցը վիճաբանության ընթացքում կացնով հարվածել է գործընկերոջը։ Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց։ Հարուցվել է քրեական գործ։
ԼՂՀ-ում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել Դեկ 24,2012 14:01 ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Պատահարի մանրամասներ կհաղորդվեն …
Դերասան Վարդան Պետրոսյանի տանն աշխատող բանվորը շենքից վայր է ընկել եվ մահացել Դեկ 24,2012 13:59 Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում, Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 19 շենքի բակում, “Սթար” սուպերմարկետի մոտ, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր այս պահին փորձում են պարզել մահացածի ինքնությունը: Ըստ …
Շրջակա միջավայրին 17 մլն-ի վնաս է հասցվել Դեկ 24,2012 13:50 Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.12-21.12.2012թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.36 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 17.1 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, արձանագրվել են հետևյալ խախտումները. Բուսական աշխարհի պահպանության ոլորտ …
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 16 հազար անգամ Դեկ 24,2012 13:45 Ադրբեջանական զինված ուժերի կողմից 2012 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 16 հազար անգամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ցուցանիշը նախորդ տարիների համեմատ ավելացել է: “Հակառակորդը փորձել է ավելի մեծ լարվածություն տեղծել սահմանային գծում, փորձել է ինչ-որ խնդիրներ լուծել, որոնք չեն հաջողվել”,- ասաց …
Նախընտրական փուլում ԲՀԿ-ի պասիվությունն անընդունելի է. Արմեն Մարտիրոսյան Դեկ 24,2012 12:58 “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով անցնող տարին, ասաց, որ անընդունելի է նախագահական ընտրություններին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պասիվ պահվածքը: “Ցավում եմ, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու, քանի որ նման պատգամավորների թվով իրավունք չուներ ձեռքերը հուսահատ իջեցներ ու մի կողմ քաշվեր: Լրջագույն պրոցես է գնում, և ոչ մեկին չպաշտպանելը քաղաքական եզրույթից դուրս է, …
Շենքի բակում ամանորյա պայթուցիկը անհաջող պայթեցնելիս վնասվածքներ է ստացել Դեկ 24,2012 12:49 Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ,աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատումե ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն: Պարզվել է, որ նա դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը …
Օմբուդսմենը մաղթում է ազատվել իշխանավոր բիզնեսմեններից եվ անիրավ դատավորներից Դեկ 24,2012 12:41 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը: Հարգելի հայրենակից, Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ գալիք տարում բոլորիս մաղթում եմ արդարություն և աղքատության վերացում: Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում: Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. …
Չորս բնակիչ գազի թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց Դեկ 24,2012 12:34 Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4-րդ միկրոշրջանի 5-րդ շենքի 4 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը` ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Դեկ 24,2012 12:29 Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի և ԼՂՀ Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ-տեղեկությունները, Երևան քաղաքի Տոլստոյի փողոցի թիվ 47 տնից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Գ.-ին, որը ս/թ հունիսի 26-ից հետախուզվում էր ԼՂՀ Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնի կողմից ԼՂՀ քրեական օրենսգքրի 179 հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին կետի …
24 Մայիս 19:24 ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար. 1 անձ ձերբակալվել է․կոմիտեն մանրամասներ է հայտնում
24 Մայիս 16:26 Ադրբեջանի Ազգային Ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները. Տաթևիկ Հայրապետյան
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
24 Մայիս 19:24 ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար. 1 անձ ձերբակալվել է․կոմիտեն մանրամասներ է հայտնում
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին