Այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 26-րդ տարելիցը Ապր 26,2012 12:57 Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետի` Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի պայթյունի 26-րդ տարելիցը: ԱԷԿ-ը կառուցվել էր Պրիպյատ քաղաքի մոտակայքում, Չեռնոբիլից 18 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա:1986թ.-ի ապրիլի 26-ին` գիշերը 1.23 րոպեին, Խորհրդային միության խոշորագույն ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը: Պայթյունի հետևանքով մթնոլորտ արտանետվեց …
ՀՀ-ում կներդրվի արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման համակարգ Ապր 26,2012 12:46 Այսօր կազմակերպված սոցիալական աշխատողների միջազգային խորհրդաժողովում Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանում ներդրվելու է նոր հայեցակարգ, ինչը առավել արդյունավետ կդարձնի սոցիալական ծառայությունների մատուցումը: “Հայաստանում մենք ներդնում ենք ինտեգրացված սոցիալական հայեցակարգ: Այս որակական փոփոխությունը պահանջում է քննարկել բոլոր հարցադրումները: Սա ավելի արդյունավետ եղանակ է սոցիալական ծառայությունների մատուցման համար”,– ասաց Տիգրան Սարգսյանը “Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. …
ՎԱԶ 2107 մակնիշի տաքսին բախվել է Տոյոտա Ռավ 4-ին (ֆոտո) Ապր 26,2012 12:38 Այսօր՝ ժամը 1.00-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աճառյան փողոցում “Էլենաե տաքսի ծառայության “ՎԱԶ 2107” մակնիշի Տ 4161 համարանիշի ավտոմեքենան բախվել է “Տոյոտա Ռավ 4” մակնիշի 23 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենային։ Գ. Շամշյանը հայտնում է, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում Ապր 26,2012 12:29 Ապրիլի 27-ին՝ “Երկրի օրվա” միջոցառումների շրջանակներում, ժամը 10-18-ը, Ծիծեռնակաբերդում կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թերևս ամենա-խորհրդանշական և գունեղ միջոցառումը՝ ծաղկահավաքը: Միջոցառումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի …
ՀՀ ընտրողների թիվը ապրիլի 26-ի դրությամբ Ապր 26,2012 12:01 Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.482.238, որից. – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես …
Սերժ Սարգսյանը ներկա կլինի գավաթի եզրափակչին Ապր 26,2012 11:59 Հայաստանի գավաթի 2011/12թթ. խաղարկության եզրափակիչ “Շիրակ”-“Իմպուլս” հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 29-ին կայանալիք գավաթի եզրափակիչը տեղի է ունենալու Գյումրու քաղաքային մարզադաշտում, որը վերանորոգումից հետո բացում է իր դռները: Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին Գյումրի է մեկնելու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, որի ընթացքում ունենալու է մի շարք հանդիպումներ, իսկ 16:30-ից ներկա …
Սամվել Ֆարմանյան ԵՎ Վլադիմիր Կարապետյան բանավեճն այսօր Ապր 26,2012 11:23 Ինչպես արդեն նշել էինք Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպես ՝ Հ2 հեռուստատեսության եթերում, այնպես էլ կրկնում է, որ տվել է իր համաձայնությունը Հանրային հեռուստատեսության “Բանաձեւվ ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի առաջարկությանը՝ ապրիլի 26-ին, իր մրցակցի՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի …
Անին սպասում է իր հերթին Ապր 26,2012 11:02 Թուրքիան վերանայել է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված իր նախնական ցուցակը և հանդես է եկել 13 նոր հուշարձաններ ու հուշարձանախմբեր ցուցակում ընդգրկելու առաջարկով: Քննության առնելով այդ առաջարկները, որոնց թվում ներկայացված է եղել նաև Անի քաղաքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն հաստատել է դրանք` 2012թ. ապրիլի 13-ին: “ԻԿՕՄՕՍ-Հայաստան” հկ-ից հայտնում են, որ այսուհետ, Թուրքիայի` ի թիվս 38 հուշարձանախմբերից բաղկացած նախնական …
Հակառակորդի կրակոցներին ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ Ապր 26,2012 10:55 Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ապրիլի 24-ին արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը “ԻՍՏԻԳԼԱԼ” զինատեսակով կրակել է …
Տավուշում ՎԱԶ-2102-ը շրջվել է, ուղեվորը՝ մահացել Ապր 26,2012 10:51 Ապրիլի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջեվան գյուղի վերջնամասում “ՎԱԶ-2102” մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 1973 թ. ծնված Սմբատ Գուլքանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Ոստիկանության հաղորդգրության՝ կատարվում է քննություն
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան