ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Հուն 26,2012 00:00 Ինքնաբացարկ է ներկայացրել Սպիտակի քաղաքապետի թեկնածու Անանիկ Նիկողոսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀՇ կուսակցության անդամն ինքնաառաջադրվել էր` չունենալով կուսակցության որոշումը: Այսպիսով` Սպիտակի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը մրցելու է ինքն իր հետ: Ի դեպ, Սահակյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հորեղբորորդին է:
ԴԺԳՈՀ ԵՆ Հուն 26,2012 00:00 Իր մոսկովյան աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սոչիում կայացած Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպման ժամանակ պաշտոնական Ռուսաստանը դժգոհել է, որ Հայաստանը կարծես փոխում է իր արտաքին քաղաքական ուղղությունը` գնալով «մեծ եղբորը» հակառակ: Սերժ Սարգսյանն, իհարկե, փորձել է հավաստիացնել, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, բայց ՌԴ-ում կարծես դժգոհ են:
ՕԵԿ-Ը ՉԻ ՈՐՈՇԵԼ Հուն 26,2012 00:00 ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ սկզբունքով են ՕԵԿ-ում կազմվում համամասնական ընտրացուցակները, ասաց. «Մենք ո՛չ համագումարի օր, շաբաթ ենք որոշել, այդ օրը դեռեւս պարզ չէ, ո՛չ էլ ցուցակն է պարզ: Այս պահին քննարկումներ ենք կատարում` ցուցակների հետ կապված, բայց դրա վերաբերյալ ես ոչ մի բան ասել չեմ կարող: Քննարկումները …
ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ Հուն 26,2012 00:00 «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հրամանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո հանդես կգա հայտարարությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` Սերժ Սարգսյանը կասի, որ պետք է քաղաքական կուսակցությունները հնարավորինս քաղաքական դեմքերի ներառեն իրենց համամասնական ընտրացուցակներում: Այսպիսով` Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարը կբացի խաղաքարտերը` ակնարկելով, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք հագեցած կլինեն …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 26,2012 00:00 ԱԿՏԻՎՈՐԵՆՀՀՇ վարչության եւ հանրապետական խորհրդի երեկվա նիստում անդրադարձ է եղել Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ ՀՀՇ լրատվական կենտրոնից: ՀՀՇ-ն որոշել է այստեղ սատարել քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին, ավելին, ակտիվորեն ներգրավվել նրա նախընտրական շտաբի աշխատանքներին: Ընդ որում, ՀՀՇ Հրազդանի կառույցն արդեն իսկ ամբողջությամբ ներգրավված է այդ գործընթացին: Հավելենք, որ …
ՄԱՖԻԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Հուն 26,2012 00:00 Նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը բաց նամակով դիմել է ՀԱԿ-ին, որում մասնավորապես ասված է. «Հայ ազգային կոնգրեսը, այլեւս սպառելով իրեն, անցել է յուրայիններին ռմբահարելու գործընթացին` առաջնորդվելով մաֆիայի օրենքներով` մտել ես մեր կազմի մեջ, ուրեմն դուրս գալու հնարավորություն չունես, իսկ թե դուրս եկար` դավաճան ես: Մենք դարձանք քաղբանտարկյալներ մեր ցանկությամբ, այլ ոչ թե որոշ մարդկանց որոշմամբ, որոնք …
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ Հուն 26,2012 00:00 «Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի հստակեցրել ԱԺ առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը: Կուսակցությունում քննարկվում է մասնակցության երկու ձեւ` դաշինքով եւ առանձին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց վերջնական որոշումը կլինի արտահերթ համագումարի ժամանակ: «Բայց հստակ է, որ քաղաքական գործընթացներում մենք լիարժեք ներգրավվածություն ենք ունենալու: Իսկ թե ինչպես, պարզ կլինի համագումարի ժամանակ: Ամեն …
ՍԱՅԹԱՔՈ՞ՒՄ Հուն 26,2012 00:00 Հունվարի 20-ին` Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե Հայաստանում քանի ցմահ դատապարտյալ կա: Այդ օրը բոլոր լրատվամիջոցները «միաբերան» նշեցին, որ 99-ը հոգի տարբեր քրեակատարողական հիմնարկներում ցմահ են դատապարտված: Սակայն «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` ոչ թե 99, այլ 104 հոգի են: Երեկ, երբ փորձում էինք արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից մեր …
ԲՀԿ-ՀՀԿ՝ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ Հուն 26,2012 00:00 ԲՀԿ-ն Հրազդանում քաղաքապետի ընտրություններում հանձնաժողովի իր տեղերը վաճառել է ՀՀԿ-ին: Կյանքը ցույց է տալիս, որ ազատ, արդար ընտրությունների մասին ամենաշատ խոսողներն ավելի կեղծ են ու ստրկամիտ:Հրազդանում փետրվարի 12-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Ավագումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել է …
ԻՇԽՈՂ ՈՒԺԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ Հուն 26,2012 00:00 «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ համամասնական ընտրակարգի գաղափարի շուրջ քաղաքական ուժերի համախմբումը կնպաստի քաղաքական դաշտում ստեղծված դիսբալանսը շտկելուն: «Անգամ եթե այս փորձը մատնվի անհաջողության, տասնյակ այլ փորձեր կլինեն, որոնք, ի վերջո, բերելու են բալանսների վերականգնման»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասաց նա:-Համամասնական ընտրակարգի գաղափարի շուրջ աննախադեպ համախմբում է տեղի ունեցել` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական …
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
10 Հունվար 10:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել են իրար․ ՔՊ նիստը ավարտվել է վեճով
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 23:47 Ծառերը ընկել են տների վրա, օդը աղտոտված է. դերասանուհին՝ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի մասին
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից