Հարսնաքարի գործով կհարցաքննվի դատաբժիշկ-փորձագետը Փետ 01,2013 16:24 Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, “Հարսնաքար” ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց գործով վկա, երգիչ Դավիթ Հակոբյանը: Նա հայտնեց, որ տուժողներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին ու Արտակ Բայադյանին ճանաչել է իր քթի վիրահատության առիթով: Դեպքի օրը Վահե Ավետյանը զանգահարել է և հարցրել, թե համալիրում ազատ …
Օձի պորտ կոչվող սրբավայրի մոտ առկա է քարաթափման վտանգ Փետ 01,2013 16:20 Փետրվարի 1-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Արդվին գյուղի “Օձի պորտ” կոչվող սրբավայրի մոտակայքում գտնվող ժայռից առկա է քարաթափման վտանգ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հերթական գողությունը երկաթուղում Փետ 01,2013 16:17 Գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջև կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների: 2013 թվականի սկզբից գողությունները Հարավկովկասյան երկաթուղում հաճախակիացել …
Սպառողական գները հունվարին բարձրացել են Փետ 01,2013 16:14 Հունվարին դեկտեմբերի նկատմամբ սպառողական գներն աճել են 2.9%-ով: Այդ մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.9% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% …
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Փետ 01,2013 16:07 ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա֊պարհ֊ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայնև Ստեփանծմին֊դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար …
Հայոց Արծիվներ Հկ-ը դատապարտում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը Փետ 01,2013 16:05 “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ խստագույնս դատապարտում է ազգային գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը: Թերուցքային վիճակներում գտնվող, կեղտաջրերում որդերի պես բնակվող, մարդասպան սաֆարովների տեսակով ապրող տականքների կողմից իրականացված ոճրագործությունը միանշանակ ուղղված է ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների դեմ, այնպես էլ մարդկության մեջ իր ուրույն տեղն ունեցող հինավուրց …
Սերժ Սարգսյանն իր այսօրվա քարոզարշավը հետաձգել է Փետ 01,2013 14:29 Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: “Հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին եւս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի”,-ասված է հայտարարության մեջ:
Պարզվել է սրճարանում բռնկված հրդեհի պատճառը Փետ 01,2013 14:20 Հունվարի 30-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վ. Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող բացօթյա սրճարանի տաղավարում: Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 03.08-ին: Հայաստանի ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սրճարանում հրդեհն առաջացել է տաղավարի խոհանոցային հատվածի առաստաղի էլեկտրական լարերի կարճ …
Արթուր Աբրահամի ցավակցական ուղերձը Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ Փետ 01,2013 14:18 Արթուր Աբրահամը ցավակցական ուղերձ է հղել օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան առթիվ և նշել. “Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկիև Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա եւ …
Կայացել է Ջուղա ֆիլմի պրեմիերան(տեսանյութ) Փետ 01,2013 14:11 Երեւանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված “Ջուղա” վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից հայտնում են, որ ֆիլմում 20 րոպեի ընթացքում ներկայացվում է պատմական Ջուղա քաղաքի պատմությունը եւ աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջեւանի ինքնավար հանրապետության եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին