ԿԱՐԳԻ՛ ՀՐԱՎԻՐԵՔ Մար 08,2013 00:00 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել փաստաբան Տիգրան Եգորյանի գործողություններն ու նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հետագայում նմանատիպ գործողությունների կանխման անհրաժեշտությունից ելնելով։ Ըստ ՀՔԾ-ի՝ ընտրախախտման գործով վստահորդի շահերը մինչդատական վարույթում ներկայացնելու ընթացքում Տ. Եգորյանն օրենքով արգելված միջոցներով փորձել է ազդել վարույթն իրականացնող մարմնի վրա եւ վերջինիս գործողություններին է …
ԱՄԵՆԱԹԱՆԿԸ «ՇԱՆԹ»-Ն Է Մար 08,2013 00:00 Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 1 րոպե քաղաքական գովազդի համար պահանջելով 120.000 դրամ, իսկ ամենաէժանը՝ «Երեւան» եւ «Լայմ» հեռուստաընկերությունները՝ 15.000 դրամ: «Հ2» հը-ն նախընտրական քարոզչության համար սահմանել է 60.000 դրամ՝ երկուշաբթիից շաբաթ՝ 18:00-24:00 եւ կիրակի՝ 10:00-24:00 ժամանակահատվածի եւ 30.000 դրամ՝ եթերաժամային մյուս գոտիների համար:
ՊԵԴՈՖԻԼԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ Մար 08,2013 00:00 Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը հրապարակել է «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի դեմ 9 տարվա ազատազրկման դատապարտված 71-ամյա Ռազմիկ Աբրահամյանի հայցով կայացրած վճիռը, որով ամբողջովին մերժվել է պեդոֆիլի հայցը: Նրանից հօգուտ պետության կբռնագանձվի 80.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետգույքի գումար: Հիշեցնենք, որ Աբրահամյանը դատի էր տվել թերթերին …
Ո՞Վ ԿՏԱՊԱԼԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մար 08,2013 00:00 Սերժ Սարգսյանի մոտ սկսել է «կաղ բադիկի» սինդրոմ նկատվել, այն էլ` ժամանակից շուտ: Նշենք, որ քաղաքագիտության մեջ «կաղ բադիկի» սինդրոմ են համարում այն վիճակը, երբ երկրի ղեկավարին մնում է պաշտոնավարման կարճ ժամանակ, եւ նա սկսում է իշխանության ներսում կամաց-կամաց կորցնել իր ազդեցությունը: Ինչպես պնդում են փորձագետները, հիմա այդ վիճակը Սերժ Սարգսյանի մոտ է. նա սկսել …
ՄԱՅՐԸ՝ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ Մար 08,2013 00:00 ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ կրթության համակարգի մի շարք ներկայացուցիչների պարգեւատրելու ժամանակ ասել է, որ իր մայրը 39 տարի աշխատել է դպրոցում: «Բայց հետո չդիմացավ իմ նախարար լինելու հանգամանքին եւ որոշեց լքել աշխատանքը, որովհետեւ աշխատավայրում տարաբնույթ քննադատական հարցեր էին ուղղվում, նա դժվարանում էր պատասխանել, իսկ տանը աշխատանքից խոսելը ցանկալի չէր»,-անկեղծացել է նախարարը:
ԻՆՖԱՐԿՏ Է ՍՏԱՑԵԼ Մար 08,2013 00:00 Երեւանի Տերյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչակազմի շենքի դիմաց, երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, հանկարծամահ է եղել դերասան Հովիկ Վանյանը: Ըստ NEWS.am-ի՝ վերջինս 65 տարեկան էր: Մինչեւ մահը նրա ինքնազգացողությունը վատացել է: Անցորդները փորձել են օգնություն ցույց տալ: Սակայն մինչեւ շտապօգնության ժամանելը դերասանը մահացել է: Նախնական տեղեկություններով՝ մահը վրա է հասել ինֆարկտից:
ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ Մար 08,2013 00:00 ՀՀ բնապահպանության նախարարությունը ստացել է Երեւանի վարչական տարածքում բաց հանքի շահագործման նախագիծ: Նախաձեռնությունը «Վարդենիսի քարհանք վարչություն» ընկերությանն է: Հանքը գտնվում է Սեզոնային գետի ձախ ափին, եւ նախագծում նշված է, որ նախատեսված է բաց շահագործման համար: Երեւանի քաղաքապետարանը բացասական պատասխան է տվել բաց հանքի շահագործման նախագծին: Ըստ քաղաքապետարանի՝ հանքի շահագործման դեպքում լինելու են պայթյուններ, ինչն առաջացնելու …
ՄՏԱԾՎԱԾ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ Մար 08,2013 00:00 Աշխարհի տարբեր երկրներում մարտի 8-ը տոնում են որպես կանանց միջազգային օր: Գեղեցկության եւ մայրության տոնի առթիվ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչ նվերներ է պատրաստել իր ընտանիքի կանանց համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ծաղկեփունջ եմ նվիրելու: Ե՛ւ կնոջս, ե՛ւ աղջիկներիս, ե՛ւ հարսիս հրավիրելու եմ ռեստորան»,-ասաց Հ. Աբրահամյանը: Իսկ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի …
ԼՈՒՐՋ ԵՎ ՏԽՈՒՐ ԴԵՄՔԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ Մար 08,2013 00:00 Երեկ Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ էր հրավիրել, որը տեւեց մոտ 2 ժամ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նիստի ժամանակ քննարկվել են ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած զարգացումները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր: Նկատենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի գրեթե բոլոր անդամները երեկ տխուր դեմքերով էին դուրս գալիս նիստերի դահլիճից: Նիստի ավարտից հետո ՀՀԿ գրասենյակից առաջինը հեռացավ …
ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԵՖԸ Մար 08,2013 00:00 Գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ գաղտնազերծել, թե ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ իր քվեն ում է տվել: -Պարո՛ն Հայրապետյան, Դուք հայտարարել էիք, որ նոր կուսակցություն եք հիմնելու, ի՞նչ փուլում են կուսակցական աշխատանքները: Քանի՞ մարդ է անդամագրվել Ձեր կուսակցությանը: -Դեռ չի կազմավորվել, մեծ աշխատանք է պահանջում, իսկ մենք էլի շտապելու տեղ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում