ՀՔԾ-Ն ԹԵՐԱՑԵԼ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ Մար 08,2013 00:00 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է ներկայացնել 2012 թվականի իր զեկույցը` ըստ ոլորտների: Ստորեւ ներկայացնում ենք զեկույցում դատախազության եւ հատուկ քննչական ծառայության գործունեությանը վերաբերող հատվածը: Դատախազության եւ ՀՔԾ գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ թերացումները. Դատախազություն – Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները եւ խախտումները, ինչպես նաեւ լիազորությունների չարաշահումները: – Խիստ …
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ Մար 08,2013 00:00 Մարտի 5-ի գիշերը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Այդ ակումբը Ագարակում միակն է եւ անուն չունի, այն պարզապես կոչվում է գիշերային ակումբ: Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց ակումբի տնօրեն Արմենը, 7 ամիս առաջ բացված ակումբում ոչ մի միջադեպ չի եղել, եւ նախօրեին տեղի ունեցած դանակահարությունն …
8 ՏԱՐԻ` ԲՌՆԱԲԱՐՈՂԻՆ Մար 08,2013 00:00 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել անչափահասին բռնաբարելու եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով:
ՎԱՐԴԱՆԻԿԸ ԽՆԴԻՐ ՉԷ Մար 08,2013 00:00 Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրենից խնդիր չի ներկայացնում Շիրակի նորանշանակ մարզպետ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի համար: Այդ մասին երեկ ասել է Ցոլակյանը: «Ես չգիտեմ, թե ով ոնց է իրեն զգում: Ես ոչ ոքի հետ կապված խնդիր չունեմ: Ճիշտ պահվածքի դեպքում բոլորն իրար հավասար են»,-ասել է Ցոլակյանը` հավաստիացնելով, որ չի պատրաստվում դառնալ կուսակցական:
ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋ Մար 08,2013 00:00 Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին ուղարկած շնորհավորական ուղերձներում ե՛ւ ԱՄՆ, ե՛ւ Ֆրանսիայի նախագահներն առանձին տեղ են հատկացրել ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Անդրադառնալով այս հանգամանքին՝ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց. «Գերտերություններն անմիջապես շնորհավորեցին նախագահական ընտրություններ կոչված միջոցառման արդյունքում նախագահական նստավայրում հայտնված մարդուն: Ու հիմա նրանք շնորհավորական …
ԿՔՆՆԱՐԿԵՆ 2 Մար 08,2013 00:00 ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին հանդես էր եկել առաջարկով, որ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն միասնական ցուցակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք այդ հարցը կքննարկեն առաջիկայում, երբ անդրադառնան ավագանու ընտրությունների հարցերին: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւս նշեց, որ ՀՅԴ-ում չեն քննարկել …
ԿՔՆՆԱՐԿԵՆ 1 Մար 08,2013 00:00 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: «Մեր բոլոր որոշումները կոլեգիալ են: Մարտի կեսերին վարչության նիստ կգումարվի, եւ այդ օրը մենք կորոշենք՝ մասնակցելու ենք, թե ոչ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ընտրացուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 21-ն է:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ Մար 08,2013 00:00 «168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է, թե ինչ կազմով է ԲՀԿ-ն մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Ըստ այդմ՝ ցուցակը գլխավորելու է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, երկրորդը լինելու է ՄԱԿ (Միավորված աշխատանքի կուսակցություն) նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ երրորդը լինելու է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՈՐ ԱՆԴԱՄԱԳՐՎԵՆ Մար 08,2013 00:00 «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանը «168 ժամ»-ին հայտնել է, որ իրենք երկուշաբթի լիագումար նիստ կհրավիրեն, որպեսզի նախաձեռնության այն անդամները, որոնք ցանկանում են անդամագրվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, հնարավորություն ունենան դիմում ներկայացնել: Ըստ Թադեւոսյանի՝ արդեն իսկ 50-ից ավելի անդամագրության դիմումներ կան:
ՍՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶՈՐԱԿՈՉԵԼ ԵՆ Մար 08,2013 00:00 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Գենյա Դավթյանը Tert.am-ին բողոքել է, որ իր թոռը՝ Վրեժ Վարդյանը, հակառակ առողջական խնդիրներին, դեկտեմբերի 31-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, սակայն զորամասում 3 օր մնալուց հետո տեղափոխվել հոսպիտալ: «Դեկտեմբերի 31-ին առանց ծանուցագիր տալու տարել են բանակ: Էրեխեն զանգել ա ասել, որ արդեն Ղարաբաղ տանող ավտոբուսում ա ու էլ չի զանգել: …
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով