ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԴԱՀԿ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԵՏ Փետ 02,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դարձավ 2 տարեկան: Այս երկու տարիների ընթացքում մենք հասցրեցինք հայաստանյան մի շարք ավանդական թերթերի կողքին մեր տեղը գրավել եւ շուկայում ունենալ մեծ պահանջարկ:Սրա մասին է վկայում մի շատ կարեւոր իրողություն, որ տարեցտարի «Ժողովուրդ» օրաթերթի տպաքանակը միայն բարձրանում է: Նշանակում է՝ մարդիկ ընթերցում են մեր օրաթերթը, հավատում ու գտնում այնտեղ իրենց հետաքրքրող տեղեկություններ: …
Ո՞Վ Է ԿՐԱԿԵԼ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՎՐԱ Փետ 02,2013 00:00 Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում մահափորձ է իրականացվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Ստացած հրազենային վնասվածքներով «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված նախագահի թեկնածուն երեկ՝ կեսօրին, վիրահատվել է: Բժիշկների հավաստմամբ` Հայրիկյանի վիճակը կայուն է` միջին ծանրության: Վիրահատությունից հետո Հայրիկյանը հանդիպել է լրագրողների հետ …
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է Փետ 02,2013 00:00 Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քրեական հեղինակություն Ջեմալ Միքելաձեն (Միքայելյանը)՝ Ջեմո մականունով, որն Ասլան Ուսոյանի սպանության ենթադրյալ պատվիրատուների թվում էր, ձերբակալվել է Մոսկվայում թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ զինամթերք պահպանելու համար:
ՉԵՆ ԹՈՂԵԼ Փետ 02,2013 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնապահպանական խնդիրներով խիստ անհանգստացած երիտասարդները, երբ տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանն այցելելու է Հրազդան, որոշել են բողոքի ակցիա իրականացնել` ի պաշտպանություն Հրազդանում բնապահպանական խնդիրների: Սակայն վերջին րոպեին ակցիայի մասնակիցները հրաժարվել են այդ մտքից: Այս առիթով զրուցեցինք «Առողջ Հրազդան» հկ-ի անդամ Արսեն Արսենյանի հետ՝ պարզելու, թե ինչու են փոշմանել: «Խնդիրը …
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Փետ 02,2013 00:00 ՀՀ նախկին ու ներկա վարչապետերը՝ Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը, միաժամանակ այցելել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Ինչպես հայտնի է, նրանց հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: «Ժողովուրդ»-ը Բագրատյանից հետաքրքրվեց. ի՞նչ զգացողություն ունեիք ձեր «թշնամի» Տիգրան Սարգսյանի կողքին կանգնած ժամանակ: «Ես թշնամիներ չունեմ, եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա»,-պատասխանեց նա:
ՏՈՒՅԺ ԿԿԻՐԱՌԵՆ Փետ 02,2013 00:00 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին` առաջարկելով նրան կարգապահական տույժ կիրառել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էռնա Բարխուդարյանի նկատմամբ: Ըստ ԿԳ նախարարի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 02,2013 00:00 «ԴԺԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»Երեկ՝ երեկոյան, տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցել են ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ: Նիստի ընթացքում, ի թիվս ընթացիկ հարցերի, անդրադարձ է եղել նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: Ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերն են …
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԴՐՎԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Փետ 02,2013 00:00 Թեեւ ընդունված է համարել, որ 2013թ. նախագահական ընտրությունները մրցակցային չեն, եւ արդյունքում Սերժ Սարգսյանն առանց որեւէ բարդության կապահովի իր հաղթանակը, սակայն ԱԱ նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ անգամ այս դեպքում նա լեգիտիմության խնդիր կունենա:«Այսօրվա դրությամբ Ս. Սարգսյանը կհաղթի նախագահական ընտրություններում, բայց միեւնույն է, նա այդպես լեգիտիմություն ձեռք չի բերի: Իշխանությունները մեծագույն խնդիրներ ունեն, …
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ «ԳԾԻ ՄԵՋ» Փետ 02,2013 00:00 ՀՔԾ-ում շարունակվում է ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման ու ձայնագրությունը տարածելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՔԾ-ից հայտնեցին. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն www.youtube.com ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Հարցաքննվել …
ՓՈԽԵԼՈՒ ԵՆ Փետ 02,2013 00:00 ՀՀ նախագահի ընտրություններից հետո ԱԺ միջխորհրդարանական պատվիրակություններից մի քանիսի կազմը ենթարկվելու է փոփոխության. ՀՀԿ-ում բարձրացվել է կարեւոր պատվիրակություններում` ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, փորձառու պատգամավորներին ընդգրկելու հարցը: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բարձրացվել է մասնավորապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական երկու երիտասարդ անդամներին` Նաիրա Կարապետյանին ու Արփինե Հովհաննիսյանին հետ …
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան