Արթուր Բաղդասարյանը մտադիր է նախարարական պորտֆելներից հրաժարվել. «Չորրորդ իշխանություն» Ապր 04,2014 09:03 Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ԱԽՔ և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ «Օրինաց երկիրը» շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։
Սյունիքի մարզպետի «բարեգործությունն» ու «փիար»-ը. «Իրատես de facto» Ապր 04,2014 08:50 Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «սեփական» մարզում փորձում է, ինչպես վարչապետն է ասում, «մեկ կոպեկ ծախսելով բարեգործ դառնալ ու այդ մասին «փիար անել», մինչդեռ իրականում բիզնես գործունեություն է ծավալում:
Նախագահականի ավտոմեքենաներն ապահովագրվում են պետբյուջեի միջոցներով. «Ժողովուրդ» Ապր 04,2014 08:37 ՀՀ նախագահի նստավայրի ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Վերջին անգամ նախագահական նստավայրի մեքենաներն ապահովագրվել են այս տարվա փետրվարին, եւ այդ նպատակով ծախսվել է 2 մլն դրամ:
Սպասում են Ծառուկյանի հրահանգին. «Հրապարակ» Ապր 04,2014 08:22 ԲՀԿ գործարարները երեկ անհասանելի էին. նրանց հստակ հրահանգվել է չպատասխանել ոչ մի լրագրողի զանգի, հարցի, սպասել, մինչեւ Ծառուկյանը կգա-կասի, թե ինչ ասեն-անեն:
Սերժ Սարգսյանը կանխեց ոչ իշխանական ուժերին. «Ժամանակ» Ապր 04,2014 08:05 Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային-չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:
Ծխելու դեմ պայքարի օրիգինալ միջոց Ապր 04,2014 08:02 Անգլիայում կսահմանվի ծխախոտների ստանդարտ փաթեթավորում
Բնապահպանության նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու եւ հէկ կառուցելու թույլտվություն է տվել. «Ժողովուրդ» Ապր 04,2014 07:50 «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու եւ հէկ կառուցելու թույլտվություն է տվել: Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում:
ԳՄ-ի նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը շտապել է Կոտայքի մարզպետի հետ հանդիպման. «Հայկական ժամանակ» Ապր 04,2014 07:35 Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել էր Կոտայքի մարզ, որտեղ, ինչպես մեզ հայտնեցին նրա մերձավորները, հանդիպում էր Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ մարզի ՀՀԿ-ականների հետ։ Թե որն էր սույն այցի պատճառը, այն էլ ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես առաջ, այդպես էլ անհասկանալի մնաց։
Վարչապետի թեկնածուների շքերթ. «Հրապարակ» Ապր 04,2014 07:23 ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը բոլորովին վերջերս թերևս առաջին թեկնածուն էր համարվում նման զրույցներում, այլևս միակ տարբերակը չէ։ Ակնհայտ է, որ այժմ վարչապետի նշանակումն ավելի հիմնավորապես է համաձայնեցվելու ռուսական իշխանության հետ:
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
10 Հունվար 10:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել են իրար․ ՔՊ նիստը ավարտվել է վեճով
09 Հունվար 23:47 Ծառերը ընկել են տների վրա, օդը աղտոտված է. դերասանուհին՝ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի մասին
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից